Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Փաշինյանի օրակարգը տապալված է

Փաշինյանի օրակարգը տապալված է
29.08.2024 | 22:36

Թերևս, վստահ կարելի է պնդել, որ Ադրբեջանը տեսանելի ապագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի:

Այսօր (28.08.2024-irates.am)Ադրբեջանի երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և նախագահի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Էլչին Ամիրբեկովը դարձյալ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարել են նախապայման:

Ընդ որում, Բայրամովն այդ հայտարարությունն արել է Անկարայում՝ իր թուրք գործընկեր Ֆիդանի հետ բանակցություններից հետո, ինչն առնվազն նշանակում է՝ առաջընթաց պետք չէ սպասել նաև հայ-թուրքական հարաբերություններում:

Ամեն ինչ զիջելու գնով խաղաղության հասնելու Փաշինյանի օրակարգը տապալված է:

Նույնիսկ հեծանիվը չի օգնում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ